Մեկնաբանություն

10.02.2020 21:07


Նիկոլի թիվը (տեսանյութ)

Նիկոլի թիվը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման սկզբում խոսում էր այն մասին, որ շուտով հսկայական ներգաղթ է լինելու և դրսի հայերը շտապելու են գալ Հայաստան։

Քոքված հեղափոխական Սերժ Թանկյանը առաջիններից էր, որ խոստացավ բնակարան գնել Երևանում ու ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում։ Թանկյանի խոստումը մինչև հիմա չի կատարվել։ Ինչպես որ «թավշյա» առաջնորդի շատ ու շատ խոստումներ։

Ինչ վերաբերում է բնակչության քանակին, ապա հնչեցվել է թիվ։ Սկզբում Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարեց, որ 2050–ին Հայաստանը կունենա 5 միլիոն բնակչություն։ Հետո նույն թիվը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում։

Թե ինչ կունենանք 2050–ին, ոչ մեկը չգիտի, բայց արդեն իսկ հայտնի է, որ մեր բնակչության նվազումը շարունակվում է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017–ի վերջում 2016–ի համեմատ բնակչությունը պակասել էր 13․400–ով՝ կազմելով 2 միլիոն 972 հազար 700 մարդ։

Հետհեղափոխական Հայաստանում, այսինքն՝ 2018–ի վերջում, բնակչությունը պակասել էր 7․400–ով։ 2019–ին արտահոսքը շարունակվեց․ մենք ունեինք արդեն 2 միլիոն 959 հազար 200 բնակչություն՝ 2018–ի համեմատ 6.100–ով պակաս։

Թե ինչպես է այս բացասական դինամիկայի պայմաններում Նիկոլն ապահովելու իր խոստացած 5 միլիոն թիվը, պարզ չէ։ Եթե նրա հույսը օտարերկրացիներն են, ապա դա այլ խոսակցության թեմա է։ Իսկ եթե հաշվարկն այն է, որ մինչև 2050–ը, ժողովրդական լեզվով ասած, կա՛մ էշը կստակի, կա՛մ էշատերը, դա արդեն լրիվ իր ոճի մեջ է։ Երևի մտածում են, որ կարելի է վիճակագրությունը կեղծել, և վե՛րջ։ Բայց գործը դրան, բարեբախտաբար, չի հասնի, քանզի իրենք, մեղմ ասած, այդքան չեն ձգի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը