Նիկոլ Փաշինյանն ուզում է Սահմանադրական դատարանը գրավել։
Հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանի այս կազմը նախորդ իշխանության օրոք է ձևավորվել, որ այս դատարանը մշտապես դակել է ընտրակեղծիքների արդյունքները, և որ այդ մարմնի կազմը փոխելը ժողովրդի պահանջն է։ Բայց սրանք բոլորն էլ դատարկ հիմնավորումներ են։
«Ժողովրդի» վարչապետն անկեղծ պետք է լիներ ու հայտարարեր, որ ինքը ՍԴ–ն ուզում է վերցնել, որովհետև ոմանք իր թրի տակով չանցան այնպես, ինչպես, օրինակ, նախկինների օրոք գլխավոր դատախազ նշանակված և իր օրոք հեղափոխական դարձած Արթուր Դավթյանը։
Դավթյանին Նիկոլը նախկինում մեղադրում էր աղմկահարույց սպանությունը կոծկելու համար։ Դավթյանն այն դատախազն էր, որը 2018–ի հեղափոխական օրերին Նիկոլին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությամբ էր հանդես եկել։
Հիմա նույն այդ Դավթյանը դարձել է Նիկոլի սրտի դատախազը, քանզի տխրահռչակ Վիշինսկու էնտուզիազմով կատարում է նրա բոլոր հրահանգները։
Ինչ վերաբերում է ՍԴ–ն «բուդկայի» պես սեփականաշնորհելու այն հիմնավորմանը, թե բա ընտրակեղծիքներ դակող է եղել, ապա հարց է առաջանում՝ եթե Նիկոլը համոզված է, որ ընտրակեղծիքներ են եղել, ապա ինչո՞ւ մինչև հիմա որևէ ընտրակեղծարար չի բացահայտվել ու օրենքով չի դատապարտվել, ինչո՞ւ ընտրացուցակները չեն մաքրվում։
Եվ ամենակարևորը, եթե եղել են ընտրակեղծիքներ, ապա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թողել Տիգրան Մուկուչյանին։ Չէ՞ որ Նիկոլն ընդդիմություն աշխատելու տարիներին Մուկուչյանին համարում էր մեծ ընտրակեղծարար, իսկ ԿԸՀ նախագահն էլ կարծում էր, որ Նիկոլը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ մարդ դառնալու համար։ Երկուսն էլ, թերևս, ճիշտ էին։ Մուկուչյանը, որ հաստատ։ Հիմա նրանք միասին հանրաքվե են կազմակերպելու։
Ինչպես դառնալ Նիկոլի սրտի պաշտոնյան (տեսանյութ)

Հայկ Ուսունց