Լրահոս

16.02.2020 13:44


Թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը

Թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 15-ին, ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում Գ. Մահարու փողոցի 1/3 հասցեում գործող «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից գողացել են 1 մլն 110 հազար դրամ:

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Ա.-ն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Ֆլեշ» ՍՊԸ-ում՝ որպես բենզալցակայանի վարիչ, իսկ կասկածյալը մշտական բնակության վայր չունի և նշված բենզալցակայանում աշխատել է որպես լիցքավորող:

Այս խորագրի վերջին նյութերը