Երևանում ավտոտեխսպասարկման կետում առաջացած կրակի հետևանքով մի քանի ավտոմեքենա վերածվել են մոխրակույտի
Երեկ՝ փետրվարի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ:
Ըստ նախնական տեղոկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Ամբողջությամբ այրվել են «Mercedes-Benz S-Class», «Mercedes-Benz C-Class» մակնիշների ավտոմեքենաները և «Dodge» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննությունններ կատարելուց հետո: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարում էին քաղաքացիները:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։