Լրահոս

17.02.2020 11:31


Երևանյան շենքի պատշգամբի պատը փլուզվել է. բեկորներն ընկել են քաղաքացիներ վրա

Երևանյան շենքի պատշգամբի պատը փլուզվել է. բեկորներն ընկել են քաղաքացիներ վրա

Փետրվարի 16-ին՝ ժամը 15:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբի պատը (մոտ 3 քմ), բեկորներն ընկել են բնակիչներ Ռիմա Կ.-ի (ծնված 1938 թ.) և Էլիզա Ա.-ի (ծնված 1952 թ.) վրա: Շտապօգնության աշխատակիցները զննել են քաղաքացիներին. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը