Լրահոս

17.02.2020 11:55


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ վնասվածք է ստացել քաղաքացին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ վնասվածք է ստացել քաղաքացին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածություն» ախտորոշմամբ իրենց մոտ՝ Ավանի հոգեբուժարան է բուժօգնության դիմել Ռիտա Չեմենյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացու ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ Ռ. Չեմենյանը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ հրել գցելու հետևանքով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ ինքն աշխատում է Ավանի հոգեբուժարանում՝ որպես բժիշկ:

Նոր Նորքի ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքներն ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը