Լրահոս

17.02.2020 12:15


Տեսախցիկն արձանագրել է Երևանում Toyota-ի վարորդի կողմից 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը (տեսանյութ)

Տեսախցիկն արձանագրել է Երևանում Toyota-ի վարորդի կողմից 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ուեցել փետրվարի 16-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը:

Հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով ու վրաերթի են ենթարկվել Toyota-ի վարորդի կողմից: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, ում դին ոստիկանները հայտնաբերել էին Toyota-ի տանիքին, իսկ մյուս հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Այսօր՝ փետրվարի 17-ին, հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 16-ին՝ Պարոնյան փողոցում՝ «Արարատ բանկի» դիմաց, Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Տեղում մահացել էր ևս մեկ հետիոտն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 16-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևաում: Ժամը 01:00-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

Ոստիկաններն ու քննիչները պսրզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը:

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրնսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ վթարից հետո վարորդի ինքնազգացողությունը նույնպես վատացավ և նրան դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել էր հիվանդանոց:

Մինչ այդ վարորդը քննիչի որոշմամբ ենթարկվել էր սթափության փորձաքննության: Պարզվել էր, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը