Լրահոս

15.11.2010 16:34


Դանակի 17 հարված

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում է ստացվել, որ տարբեր վնասվածքներով Զավարյան փողոցի թիվ 49/1 հասցեից իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Սարգիս Վարդիկյանը:

Նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ս. Վարդիկյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Վարդիկյանին դանակի հարվածներով սպանել է 1972 թ. ծնված Արտակ Մ.-ն:
Նույն օրը, ժամը 18.15-ին,  Արտակ Մ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին' ներկայացնելով հանցագործության գործիք դանակը' արյան հետքերով: Նա հայտնել է, որ ժամը 13.30-ին, Զավարյան փողոցի թիվ 49/1 հասցեի մոտ Ս. Վարդիկյանին հասցրել է դանակի 17 հարված:
Արտակ Մ.-ն կալանավորված է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը