Հանրաքվե անցկացնելու համար կհատկացվի 3, 447 միլիարդ դրամ
Կառավարությունն ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու համար կհատկացնի 3 միլիարդ 447 միլիոն դրամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարից 2 միլիարդ 553 միլիոն դրամը հատկացվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 660 միլիոն դրամը՝ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակման համար, 234 մլն ոստիկանությանը՝ քաղաքացիներին ծանուցելու համար: Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարի 80%-ը բաշխվելու է ընտրական հանձնաժողովի անդամներին որպես աշխատավարձ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ անդրադարձավ մեղադրանքներին, որ նպատակահարմար չէր այդքան միջոցներ ծախսել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հատկացված գումարը նորից ներհոսելու է տնտեսություն՝ ավելացնելով նաև, որ ազատ կամարտահայտության համար գումար պիտի ծախսվի, իսկ շահարկումները տեղին չեն:
Հանրաքվե անցկացնելու համար կհատկացվի 3, 447 միլիարդ դրամ
Կառավարությունն ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու համար կհատկացնի 3 միլիարդ 447 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարից 2 միլիարդ 553 միլիոն դրամը հատկացվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 660 միլիոն դրամը՝ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակման համար, 234 մլն ոստիկանությանը՝ քաղաքացիներին ծանուցելու համար: Ջանջուղազյանը նշեց, որ այդ գումարի 80%-ը բաշխվելու է ընտրական հանձնաժողովի անդամներին որպես աշխատավարձ: