Մյունխենից հետո մենք ևս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ամենամեծ խնդիրն, ըստ էության, այն է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է առկա բոլոր ձեւակերպումները մերժելու եւ բանակցային գործընթացը նորից վերսկսելու մասին։ Նա Հանրային Հ/Ը հետ երեկվա հարցազրույցում հենց դրա մասին էր խոսում։ Եվ այն պարագայում , երբ հայկական կողմը , ըստ էության հրաժարվում է բանակցային առկա տարբերակներից ու մեխանիզմներից, մի շարք այլ հարցեր են ի հայտ գալիս, որտեղ անվտանգության նման ձեւակերպումներն ուղղակի անիմաստ են դառնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արած հայտարարություններին։
«Նման ճանապարհով պաշտոնական Երեւանը Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն է տալիս պատերազմ սկսելու եւ նաեւ հնարավորություն է տալիս միջնորդներին դիվանագիտական ճանապարհով դրան չխոչընդոտելու համար»,-շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ երբ ՀՀ վարչապետը Հանրային Հ/Ը եթերից այս ամենին զուգահեռ Բաքվին առաջարկում է ընդունելի առաջարկներ մշակել, ցույց է տալիս, որ հակամարտության ընկալման աստիճանը Փաշինյանի մոտ ընդամենը աբսուրդի է հասցված եւ նա պարզապես բառախաղերով փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանն ու հակառակորդ կողմին, որի պատասխանը պատերազմն է լինելու։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նա խոսեց իր հռչակած Մյունխենյան սկզբունքներից, կրկնեց, որ «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»։
Նա հայտարարեց, որ Մյունխենում իր եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում-քննարկումը շրջադարձային էր։ Ըստ նրա, այդ խոսակցությունը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Հայաստանը ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական ընդհուպ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում:
Քաղաքագետի խոսքով, Արցախի տարածքների մասին որպես անվտանգության գոտու մասին խոսելը մի երեւույթ է, որը նախկինում էլ եղել է, բայց այն որեւէ աղերս չունի իրականության հետ, որովհետեւ այդ տարածքները Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն մեկ միասնական պետության մաս են եւ Արցախում բնակվող քաղաքացիների համար հայրենիքի հատված է, որոնք, երբ ասում են անվտանգություն, նկատի ունեն ամբողջ Արցախի անվտանգությունը։
«Դա մեկ ամբողջություն է եւ չի կարող կիսվել տարածքների եւ այդպիսի շահարկումները մշտապես բերում են մեր դիրքերի թուլացմանը»,-շեշտեց քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Մյունխենում միջազգային հանրությունը որեւէ բան չտեսավ, բացի այն, որ 2 երկրների ղեկավարներն էլ խոսում էին՝ պատմական փաստերի խեղաթյուրելով, չափազանց մեծ ամբիցիաներով եւ, ըստ քաղաքագետի, որեւէ մեկը չխոսեց Արցախում ապրող մարդու, նրա իրավունքների մասին. «Փոխադարձ մեղադրանքներ էին, երկուստեք վատ հիմնավորված եւ անգրագետ մատուցված եւ ես կարծում եմ, որ դահլիճում նստած մարդկանց համար երկուսն էլ նույն հարթության մեջ էին եւ այնքան էլ ընկալելի չէին ։ Իհարկե, Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մյունխենյան հանդիպումով ինչ-որ խնդիրներ է լուծել, բայց ես կարող եմ ասել, որ Մյունխենում պարզ դարձավ միայն, որ հակամարտության կարգավորման որեւէ ուղի մշակված չէ, երկու երկրների ղեկավարները այդ ուղղությամբ չեն աշխատել եւ դրա այլընտրանքը, ցավոք, պատերազմն է»։
Անդրադառնալով դիտարկմանը, արդյոք Փաշինյանի հայտարարած «միկրոհեղափոխություններ»-ի անհրաժեշտությունը բանակցային գործընթացում չի՞ ընկալվում որպես հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակ, ինչի մասին Մյունխենում բացահայտ խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, քաղաքագետը պատասխանեց. «Դա մեկնաբանության խնդիր է եւ կարող է այդպես մեկնաբանվել, այո։ Կարող է մեկնաբանվել, որ երկուսն էլ խոսում են նույն բանի մասին, բայց տարբեր ձեւակերպումներ են տալիս»։
Քաղաքագետի խոսքով, բանակցային գործընթացը վերջին 30 տարիներին հենց այդ պատճառով էլ առաջ չի գնում, որ միեւնույն բաները տարբեր մեկնաբանությունների են արժանանում եւ որպես արդյունք կողմերի համար դառնում են անընդունելի։
«Հիմա, երբ Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների մասին, Ալիեւը շատ հանգիստ կարող է այդպիսի մի միկրոհեղափոխություն առաջարկել, օրինակ ասի, թողեք Ակնայի շրջանի գյուղում գան եւ վերաբնակեցվեն։ Ի՞նչ պատասխան է տալու դրան Փաշինյանը, ինձ համար դժվար է ասել, որովհետեւ դա կարող է Ալիեւը փաթեթավորել նույն տրամաբանության մեջ, ինչի մասին խոսում է մեր վարչապետը։ Ակնհայտ է մի բան, որ լուծումներ չկան, ընդհանրապես, պաշտոնական Երեւանի կողմից որեւէ քաղաքականություն մշակված չէ եւ ամբողջ հույսը դրված է նրա վրա, որ խոսքով կամ ինչ-որ մտավարժություններով հնարավոր կլինի մոլորեցնել Ադրբեջանին եւ միջնորդներին՝ առաջացնելով ինչ-որ սպասումներ, բայց ես համոզված եմ, որ դա ի սկզբանե տապալված է եւ, ցավոք սրտի, կարելի է ասել, որ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։