Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի երկրորդ օրը գրեթե ոչնչով չէր տարբերվում նախորդ օրվանից: Ճիշտ այնպես, ինչպես նախորդ օրը, խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցության` «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, այն բանից հետո, երբ նիստին մասնակցելու համար գրանցվեցին 107 պատգամավոր, վեր կացավ և սկսեց հերթական անգամ հաշվել պատգամավորներին, և տեղեկացրեց, թե իր հաշվարկով 96 պատգամավոր է ներկա: Դրանից հետո Ա. Բախշյանը դիմեց նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանին։
-Պարոն Աբրահամյան, խնդրում եմ, այնպես հուշեք, որ այդ հուշումն ազդի պատգամավորների վրա:
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ևս միացավ Ա. Բախշյանին, ասելով, որ իր հաշվարկով էլ 97 պատգամավոր է ներկա:
-Կարող ա՞ մեզ չեք հաշվել,- տեղից արձագանքեց Հովիկ Աբրահամյանը։
Սակայն հերթական զգուշացումից հետո կրկին քվեարկություններին մասնակցում էր 104 պատգամավոր։ Տեսնելով այդ թիվը՝ ԱԺ նախագահը, նայելով հանրապետական պատգամավորներին, ասաց.
Ներկա 96-ից քվեարկում էին 107–ը

-Արա՛, ձեր վրա չի ազդու՞մ։ Մարդ եք, չէ՞։