Քաղաքական

24.02.2020 11:17


Հակառակորդը երեկվանից անկանոն կրակոցներ է արձակում Տավուշի մի քանի բնակավայրերի ուղղությամբ. կա վիրավոր (տեսանյութ)

Հակառակորդը երեկվանից անկանոն կրակոցներ է արձակում Տավուշի մի քանի բնակավայրերի ուղղությամբ. կա վիրավոր (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 23-ին, ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, ում կյանքը հնարավոր է եղել հոսպիտալի բժիշկների շնորհիվ փրկել։ Այսօր՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտվանից անկանոն կրակոցներ են արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Կոթի գյուղի բնակչուհու կողմից տրամադրված տեսանյութը։

Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները երեկ կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վնասվածքը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,–ասաց նա:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքում տուժածներ չկան։

«Սկսել են կրակել երեկվանից։ Ամբողջ գիշեր պարբերաբար կրակել են։ Առավոտյան վերսկսել են կրակել մոտավորապես 07։30–ին։ Կրակոցները տևել են 20-25 րոպե»,–ասաց նա։

Մելիքյանի խոսքով` այս տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր։

Այս խորագրի վերջին նյութերը