Տնտեսական

25.02.2020 12:35


Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է. «Փաստ»

Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է. «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս բնապահպանության նախարարությունը բացարձակ անհիմն կասեցրել է «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

Ի դեպ, այս հէկ-երի կառուցման ծրագրի շուրջ աղմուկ էին բարձրացրել որոշ բնապահպանական կազմակերպություններ: Ըստ նախարարության ծանուցման, ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը պետք է կայանար փետրվարի 10-ին:

Ըստ մեր աղբյուրի փոխանցման՝ մասնավորաբար «Լոռիբերդ-1» ՓՀԷԿ-ի հարցով արդեն իսկ կայացվել է բացասական որոշում:

Հավելենք, որ ըստ նախագծահաշվարկային փաստաթղթերի, այն ունենալու է շուրջ 30 մեգավատտ հզորություն։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում գործող փոքր հէկ-երի միջին հզորությունը կազմում է մոտ 2 մեգավատտ։

Մասնագետների կարծիքով, նման հնարավորություններով ՓՀԷԿ-ի շահագործման արգելանքը կարող է էական վնաս հասցնել էներգետիկ ոլորտին։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նշված հզորությամբ հէկ-ը կառուցելու համար պահանջվելու էր շուրջ 30 միլիոն դոլարի ներդրում Կուրթան, Լոռի բերդ և Ագարակ համայնքներում, ստեղծվելու էր շուրջ 1000 աշխատատեղ շինարարության ժամանակ և 60 մշտական աշխատատեղ ավարտից հետո։

Այս տեղեկությունը ճշտելու և որոշման հիմքերի մասին տեղեկանալու համար դիմեցինք շրջակա միջավայրի նախարարություն. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, ի պատասխան մեր հարցման, ասաց. ««Լոռի-Բերդ» ՍՊ ընկերության` ջրօգտագործում ստանալու հայտը դեռևս գտնվում է քննության փուլում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը