Քաղաքական

25.02.2020 12:43


Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես»

Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես»

«2020-ի հուն­վար ամս­վա 17 աշ­խա­տան­քա­յին օր­վա հա­մար Ազ­գա­յին ժո­ղո­վում 174 մի­լիոն դրա­մի (մոտ 363 հա­զար դո­լար) պարգևավ­ճար է բա­ժան­վել: Ի­հար­կե նո­րու­թյուն չէ, որ իշ­խա­նու­թյուն­ներն ան­չափ մեծ սեր ու­նեն բա­վա­կան յու­ղոտ պարգևավ­ճար­նե­րի նկատ­մամբ, ա­վե­լին՝ ըստ պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի՝ 2019-ին պե­տա­կան մար­մին­նե­րում պարգևավ­ճա­րի գու­մա­րը կազ­մել է շուրջ 33 մի­լիոն դո­լար, բայց որ ըն­դա­մե­նը 17 օր­վա հա­մար կա­րե­լի է մար­դուն «պրե­միա» տալ, կար­ծում եմ` նոն­սենս է: Որ­պես ԱԺ աշ­խա­տանք­ներն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով լու­սա­բա­նող լրագ­րող՝ վս­տա­հա­բար կա­րող եմ փաս­տել՝ պատ­գա­մա­վոր­նե­րի ու նրանց օգ­նա­կան­նե­րի մեծ մա­սը խոր­հր­դա­րա­նում ե­ղել է քա­ռօ­րյա նիս­տե­րի օ­րը միայն, այն էլ՝ մի քա­նի ժա­մով:

Մեր հար­ցե­րին ի պա­տաս­խան, թե ո՞ւր եք, ին­չո՞ւ խոր­հր­դա­րան չեք գա­լիս, պատ­գա­մա­վոր­նե­րը վս­տա­հեց­նում են, թե դր­սում գտն­վե­լով՝ ան­չափ կարևոր գործ են ա­նում, հան­դի­պում­ներ ու­նե­նում ու աշ­խա­տում ի շահ պե­տու­թյան: Ցա­վա­լին այն է սա­կայն, որ այդ հան­դի­պում­նե­րի, կարևոր գոր­ծե­րի ու պե­տա­կա­նա­մետ խիստ կարևոր գոր­ծու­նեու­թյու­նը ոչ տես­նում ենք, ոչ էլ դրա մա­սին լսում: Եվ ե­թե ժո­ղովր­դին ծա­ռա­յե­լու խոս­տում տված ու այդ մա­սին մինչ օրս հու­զիչ տեքս­տեր ա­սող պատ­գա­մա­վոր­նե­րը հան­րակր­թա­կան մի շարք դպ­րոց­նե­րի կի­սա­խար­խուլ, վթա­րա­յին ֆո­նին ա­ռանց վատ զգա­լու օգտ­վում են պե­տա­կան բա­րիք­նե­րից, ա­պա հույ­սը, թե երկ­րում երբևէ ի­րա­վի­ճակ կա­րող է փոխ­վել, գնա­լով մա­րում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը