Լրահոս

17.03.2009 17:32


«Համագործակցությունը չի ավարտվում» կամ «Անահիտ Բախշյանը մեկնաբանել է» 2

-Մենք հույս ունենք, որ այս հասարակական հնչեղությունը կբերի մի իրավիճակի, որ մենք նորից կնստենք սեղանի շուրջ: Վերջապես սա բանակցություն ու քաղաքական գործընթաց է, որտեղ դիվանագիտական յուրաքանչյուր նյուանս կարող է ինչ-որ երանգ բերել,-ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ նկատի ունենալով քաղաքապետի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու ՀԱԿ առաջարկի մերժման շուրջ առաջացած իրարանցումը։

Տիկին Բախշյանը հավաստել է, որ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը կշարունակվի երկրի համար կարևորագույն բազմաթիվ հարցերում:
-Մենք, այնուամենայնիվ, ընդհանուր գործեր շատ ենք արել, մեր հասարակությունը դա տեսել է, և ես գիտեմ, թե հասարակությունն ինչպես էր սպասում միասնական ցուցակին, բայց եղավ այն, ինչ եղավ,- հավելել է ԱԺ պատգամավորը:

Այս խորագրի վերջին նյութերը