Ռոբերտ Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ցանկալի հունով տանելու համար ոչ միայն պարբերաբար սանկցիաներ են կիրառվում եւ արշավներ ձեռնարկվում նրա գործը քննող դատավորների վրա, այլեւ ժողովրդական «պահանջ» են բեմականացնում։ Խմբագրություն այցելած բողոքող քաղաքացիներից մեկը, պարզվեց, դատավարության ակտիվ «մասնակիցներից» է։ Այն անձանցից, ովքեր մասնակցում են Քոչարյանի գործով բոլոր դատական նիստերին։ Նա մեզ ուշագրավ մանրամասներ պատմեց իրենց «գործունեությունից»։
Սրանք «պիցցայակերների» հակառակ ճամբարն են։ Նրանց դերն այն է, որ շշպռեն ու հակադարձեն «Քոչարյան-հերոս» բացականչողներին, Քոչարյանին ծափահարողներին ու ողջունողներին։ Նրանք մոտ 15 հոգի են եւ դատարան են ներկայանում՝ ինչպես աշխատանքի։ Նրանք վանկարկում են՝ «Քոչարյան-դավաճան», պաստառներ են իրենց հետ տանում, թույլ չեն տալիս, որ Քոչարյանը երկար խոսի՝ աղմկում են, խանգարում։ Այս մարդիկ հիմնականում աշխատանք չունեն, բայց կան աշխատանք ունեցողներ, ու նիստերի օրերին նրանց օրինական ազատում են աշխատանքից, որովհետեւ գիտեն՝ «կարեւոր պետական հանձնարարություն» են կատարում։ Նիստի նախորդ օրը «կազմակերպիչները» հերթով զանգում են նրանց եւ հիշեցնում, որ «չբացակայեն»։
Եթե որեւէ մեկն ուզում է նիստից շուտ դուրս գալ, անպայման տեղեկացնում է դատական «գլխավոր» կարգադրիչին, ով նրանց «կուրատորն» է։ Բայց նիստից շուտ դուրս գալը չի խրախուսվում։ Սակայն այս թիմում արդեն ճաքեր կան․ նրանցից ոմանք դժգոհ են իշխանություններից՝ նրանք տարբեր հարցեր ու ակնկալիքներ ունեին, որոնք չեն իրականացել, եւ չի բացառվում, որ Քոչարյանի դատը երկարելու դեպքում «զամենաներ» լինեն այս ճակատում»։