Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին վերոնշյալ նախարարությունից:
Բաթոյանը 2019-ին մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար:
Նախարարի աշխատավարձը 2019-ի հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսեկան 793 680 ՀՀ դրամ, իսկ 2019-ի դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ:
2019 թվականի դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմում է 7 763 821 ՀՀ դրամ՝ մոտ 16 000 ԱՄՆ դոլար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ուդումյան Արմանը 8 ամսում ստացել է մոտ 11 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար, որից 3 508 116 ՀՀ դրամը դեկտեմբեր ամսին, 1 504 926-ը՝ հուլիս ամսին, իսկ մնացածը 2019-ի մայիսից հետո ամեն ամիս մոտ 1 միլիոն ՀՀ դրամի չափով: Ուդումյանը միջինում ստացել է ամսական 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի հունիս ամսից՝ 1 383 165 ՀՀ դրամ և օգոստոս ամսից՝ 859 085 ՀՀ դրամ:
Նախարարի մյուս տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, ով նշանակվել է 2019-ի փետրվարին, 8 ամսվա ընթացքում ստացել է մոտ 13 միլիոն պարգևավճար, որից ամենաշատը դեկտեմբեր ամսին՝ 4 097 604, ամենաքիչն օգոստոսին՝ 987 277 ՀՀ դրամ, փոխարենն օգոստոս ամսին Գասպարյանը ստացել է 1 829 191 ՀՀ դրամ աշխատավարձ, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին էլ՝ 780 295 ՀՀ դրամ աշխատավարձ, մնացած ամիսներին՝ 661 400 ՀՀ դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սաիրյան Սմբատի պարգևավճարների գումարն էլ 2019-ի մայիսից մինչև տարեվերջ կազմել է մոտ 11 միլիոն ՀՀ դրամ, որից ամենաշատը ստացել է նորից դեկտեմբեր ամսին՝ 3 508 116 ՀՀ դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 ՀՀ դրամ:
Սմբատ Սաիրյանը միջինում ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի 2019-ի դեկտեմբերից՝ 1 321 302 ՀՀ դրամ, հուլիսից՝ 658 804 ՀՀ դրամ և օգոստոսից՝ 731 313 ՀՀ դրամ:
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պարգևավճարները 8 ամսում կազմել են մոտ 11 միլիոն ՀՀ դրամ, որից ամենաշատը ստացել է 2019-ի դեկտեմբերին՝ 3 508 116 ՀՀ դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 ՀՀ դրամ: Անդրեասյանը ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի օգոստոս ամսից՝ 1 524 279 ՀՀ դրամ:
2019 թվականին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և փոխնախարարների աշխատավարձերի համար տրված գումարը կազմում է 41 միլիոն 704 373 ՀՀ դրամ, իսկ պարգևավճարների գումարը՝ 59 միլիոն 868 634 ՀՀ դրամ:
2019 թվականին նախարարության ողջ աշխատակազմի պարգևավճարների գումարը կազմել է մոտ 373 միլիոն ՀՀ դրամ: Նշենք, որ այս թվի մեջ ներառված չեն Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների գումարը: