Քաղաքական

27.02.2020 11:52


Վահագն Վերմիշյանն ազատվեց աշխատանքից

Վահագն Վերմիշյանն ազատվեց աշխատանքից

ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ազատվեց աշխատանքից։

Վերմիշյանի` ազատման հարցը կառավարության չզեկուցվող հարցերի մեջ էր, ուստի այն անգամ չքննարկվեց։

Վահագն Վերմիշյանն այժմ կալանավայրում է, նա ձերբակալվել էր փետրվարի 5-ին։

Հիշեցնենք` ԱԱԾ–ն տվյալներ էր ստացել, որ Վահագն Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար։ Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Վերմիշյանի գործով անցնողներից մեկը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել էր։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել Ֆարխոյանին։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը