Ստանիսլավ Զասը հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԽ քարտուղարի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, մտքեր են փոխանակվել դրանց արդյունքների շուրջ։
Քննարկվել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։
Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընդգծել Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։
Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։
Քարտուղար Զասը ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջարկել է նաև դիտարկել ՀԱՊԿ պաշտոնական կայքի բարելավման հնարավորությունները՝ կայքի կառուցվածքում և հրապարակումներում ներառելով բոլոր անդամ պետությունների պաշտոնական լեզուները։
Հանդիպման ավարտից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ։