Քաղաքական

29.02.2020 10:44


ՀՀԿ-ական երկու գործարարի դիմել են` «Այո»-ի օգտին աշխատելու համար

ՀՀԿ-ական երկու գործարարի դիմել են` «Այո»-ի օգտին աշխատելու համար

Հանրաքվեի քարոզչության ելած իշխանական «Այո»-ի ճամբարում, պարզվում է, բացասական էմոցիաները նախկինների կամ «սևերի» հանդեպ խիստ ժամանակավոր կամ ձևական բնույթ են կրում, դրանք չեզոքանում են, նույնիսկ պատրաստ են վերածվել եղբայրական սիրո և ընկերության, եթե թիրախավորված «սև»-ը համաձայնի համագործակցել իշխանության հետ և օգնել նրան ընտրարշավի ժամանակ:

Yerevan.Today–ին հասած տեղեկություններով, օրեր առաջ գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ դիմել են նախկին երկու պատգամավորի՝ մոտավորապես նման խնդրանքով․ «Ընտրական տեխնոլոգիաների մեջ հմտացած եք, քանի ընտրություն կրել եք ու ոչ մի պրովոկացիա չի եղել ձեր դեմ, մեզ պադերժկա է պետք, որ կարողանանք շտաբի հանդիպումները մարդաշատ դարձնենք»։

Հատկանշական է, որ «մաստեր կլասսի» համար դիմելիս հատուկ ընտրել են երկու գործարար ՀՀԿ-ականների:

Մեզ հայտնի դարձած երկու դեպքն էլ մեծամասնականով 2 և ավելի անգամներ ընտրված պատգամավորների են վերաբերում․ մեկին ուղիղ են դիմել՝ մինչ այդ ունեցած կապերի, հարաբերությունների միջոցով, մյուս պերսոնաժի դեպքում, այսպես ասած՝ նրա «ձայն բերողներին» են դիմել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքերից մեկով օգնության ձեռք հայցողները կոշտ մերժվել են, իսկ մյուս դեպքում գործարարը կազմակերպչական հարցերում չի համաձայնել ուղիղ աջակցել, տրված միակ խոստումը եղել է խորհուրդներ, հուշումներ անելու մասով:

Այս խորագրի վերջին նյութերը