Ոստիկանը դուրս է եկել «Վիլիսից», որպեսզի փախչի, մինչդեռ դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից. Միկոյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը«Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ անդրադարձավ մարտի 1-ի դեպքերի մասին պատմող այն հանգամանքին, որ ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել երկու ցուցարարի:
«Այս «վիլիսը» ոստիկանության Գուգարքի բաժնի «վիլիսն» է, որով պարեկապահակային ծառայություն էին անցկացնում երեք ոստիկան: Երեքն էլ ծեծի են ենթարկվում ու մեկը պարզապես միայնակ փորձում է ամբոխը ճողոպրել»,-ասաց նա:
Միկոյանն ընդգծեց, որ դրանից հետո ոստիկանը դուրս է եկել, որպեսզի փախչի, մինչդեռ դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից:
Միկոյանը նաև անդրադարձավ այս դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և Ստյոպա Սաֆարյանի արձագանքներին ու հայտարարություններին:
Ոստիկանը դուրս է եկել «Վիլիսից», որպեսզի փախչի, մինչդեռ դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից. Միկոյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ անդրադարձավ մարտի 1-ի դեպքերի մասին պատմող այն հանգամանքին, որ ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել երկու ցուցարարի:
«Այս «վիլիսը» ոստիկանության Գուգարքի բաժնի «վիլիսն» է, որով պարեկապահակային ծառայություն էին անցկացնում երեք ոստիկան: Երեքն էլ ծեծի են ենթարկվում ու մեկը պարզապես միայնակ փորձում է ամբոխը ճողոպրել»,-ասաց նա:
Միկոյանն ընդգծեց, որ դրանից հետո ոստիկանը դուրս է եկել, որպեսզի փախչի, մինչդեռ դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից:
Միկոյանը նաև անդրադարձավ այս դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և Ստյոպա Սաֆարյանի արձագանքներին ու հայտարարություններին:
Մանրամասները՝ aysor.am-ի տեսանյութում: