Քաղաքական

02.03.2020 15:20


Զրպարտության համար հայց ենք ներկայացնելու ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի. Ավշարի համայնքապետի փաստաբան (տեսանյութ)

Զրպարտության համար հայց ենք ներկայացնելու ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի. Ավշարի համայնքապետի փաստաբան (տեսանյութ)

Զրպարտության համար հայց ենք ներկայացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որ դիմենք դատարան, որովհետև իր կողմից հնչել են գնահատականներ, մտքեր, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանի փաստաբան Սամվել Սիմոնյանը:

«2018-ից իրենք տարատեսակ անանուն, անստորագիր, անհասցե գրություններով ստուգումներ են իրականացրել Ավշարում՝ պարզելու, գտնելու ինչ-որ լուրջ խնդիրներ, ֆինանսական չարաշահումներ, մինչդեռ ոչինչ չի հայտնաբերվել այդ ստուգումների հետևանքով»,- ասաց նա:

Նա պարզաբանեց, որ 2018-ին ինչ-որ բաներ էին փնտրում, չգտան, անցան երկրորդ ծրագրին և հին դպրոցի շենքի հետ կապված հարցը բարձրացրին: «Մարզպետարանից աշխատողներ էին եկել և կատարել տեղատեսություն, այնտեղ հայտնաբերելու բան չկար, իրենց խնդիրն էր ինչ-որ կերպ ֆինանսական չարաշահում գտնել համայնքի ղեկավարների գործողություններում»,- նշեց նա:

Սարգսյանն անդրադարձավ նաև այն հայտարարությանը, թե տարիներ առաջ՝ դեռ 2007-ին, Ավշար համայնքի ղեկավարը դպրոցի շենքն աճուրդի է հանել, և աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետև այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար: Սիմոնյանը նշեց, որ այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե այս գործողությունները երկու օրվա ընթացքում են եղել:

Նա նշեց, որ բացի այդ Սարգսյանը ստել է՝ ասելով, թե համայնքապետն ընդունել է մեղքը: «Սարգսյանն ասում է, որ համայնքի ղեկավարն ընդունել է մեղքը, այս պահին պետական շահի վերականգնման պրոցես է սկսվելու դատարանում և դպրոցի այդ շենքը՝ պետական գույքը ետ է վերադարձվելու պետությանը: Գարիկ Սարգսյանը չգիտես, թե որտեղից վերցրել է և հանրությանը ներկայացնում է, թե պարոն Գրիգորյանն ընդունում է մեղքը, նման բան գոյություն չունի, ավելին՝ նշված քրեական գործը կարճվել է: Այսինքն՝ վարույթը կարճված է և նշված է՝ մեղքի ընդունում չի եղել Գրիգորյանի կողմից»,- ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը