Մեկնաբանություն

02.03.2020 17:49


Կորոնավիրուսը բացահայտեց բացահայտվածը. քայլարածների արկածները վիրուսի թիկունքում

Կորոնավիրուսը բացահայտեց բացահայտվածը. քայլարածների արկածները վիրուսի թիկունքում

Կորոնավիրուսի պատմությունը հերթական անգամ բացահայտեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անլրջությունը և հանրային վտանգավորությունը։

Եկեք նայենք ժամանակագրությունը։

Սրանք սկզբում քննադատում էին նրանց, ովքեր խոսում էին այն մասին, որ եթե Իրանում խնդիր կա, ուրեմն մեզ մոտ էլ կլինի և պետք է պատրաստվել ու քայլեր ձեռնարկել։

Հաստիքային քայլարածներն ու բնածին անմեղսունակները պնդում էին, որ ոչ մի խնդիր չկա։ Նրանց հայտարարելն ու Նիկոլի կողմից Իրանի հետ սահմանը փակելը մեկ եղավ։

Հետո Նիկոլն ասեց, որ ամեն ինչ կարգին է ու մարտի 1–ին երթ նշանակեց, որպեսզի քաղաքական շոու ապահովի։ Այդ ընթացքում մասնագետներն ու մյուսները պնդում էին, որ չի կարելի երթ անել, քանզի վիրուսի տարածման վտանգ կա։

Նիկոլն այդ փուլում դեռ որոշում չուներ երթը չեղարկելու։ Նրա մանկլավիկներն ապացուցում էին, որ խուճապը «սևերն» են տարածում։

Հենց որ Նիկոլը հասկացավ, որ երթը սակավաթիվ է լինելու, քանզի գլխաքանակ ապահովել չի հաջողվում, անմիջապես խոսեց Երևանում գրանցված կորոնավիրուսի դեպքի մասին ու հնարավոր համարեց երթը չկայացնելը։ Նրա նշանակած նախարարուհին ու նախարարն այդ ընթացքում իրենց պահեցին իսկական հեղափոխականի պես։ Մեկը գրեց, թե բա եթե էդքան շատ եք վախենում վիրուսից, երեխաներին մի ուղարկեք դպրոց։ Իսկ առողջապահության նախարարն էլ հայտարարեց, որ ինքն իր երեխաներին ուղարկելու է դպրոց։

Արսեն Թորոսյանի ասելն ու Նիկոլ Փաշինյանի կողմից կրթական հաստատությունները մեկ շաբաթով փակելու որոշումը մեկ եղան։ Արսենը հայտնվեց հիմար վիճակում ու դժվար է ասել, թե նա, այդուհանդերձ, ուղարկե՞ց իր երեխաներին դպրոց, թե՞ ենթարկվեց պառԾիայի ու վոժդի որոշմանը։

Ինչ վերաբերում է վիրուսակրի հայտնաբերմանը, ապա Նիկոլն ու Արսենը համատեղ թատրոն ներկայացրեցին՝ իրարամերժ պատմությամբ ու մարազմատիկ հայտարարություններով։

Մի խոսքով, Հայաստանում շատ ավելի վիրուս կա։ Ընդ որում՝ դա ակնհայտ էր մինչև կորոնայի գալը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը