Հայաստանն Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները երկարացնում է 2 շաբաթով
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեպքերի հետ կապված Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները կերկարացվեն ևս 2 շաբաթով:
Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․
«Մարտի 2-ին՝ առավոտյան, վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, Կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել, որը, հավանաբար, այսօր կհրապարակվի և վաղն ուժի մեջ կմտնի: Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների հետ սահմանափակումներն ընդունվել էին 2 շաբաթ ժամանակով՝ մինչև մարտի 10-ը: Այդ երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում ընդունվեց այդ սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը: Բեռնափոխադրումների մասով որոշակի բացառություններ կային, որոնք կհանվեն և ժամանակավորապես կմնան սահմանափակումների դաշտում»: