Քաղաքական

03.03.2020 12:05


Պատճառներ ու խնդիրներ են սարքում, մեղքն իրենց վիզը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Պատճառներ ու խնդիրներ են սարքում, մեղքն իրենց վիզը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանք է առաջադրվել և իրավական մարմիների տիրույթում է, իրենք թող քննեն տեսնեն ու իրենց կարծիքը ներկայացնեն. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքին:

Հիշեցնենք, որ Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել համայնքային հողամասերի զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքն է բարձրահարկեր կառուցել՝ նա նշեց, որ բոլոր հողատարածքների տերերի հետ պայմանավորվածություն եղել է:

«Հեղափոխությունը, տնտեսական հեղափոխությունը միայն խոսքերով չէ, պետք է քայլեր կատարվեին, որ մարդիկ վերադարձի ժամանակ մնալու տեղեր ունենային: Ես ցանկացել եմ օրինակ ծառայել, հիմա պատճառներ ու պրոբլեմներ են սարքում, մեղքն իրենց վիզը: Ես իմ խոսքի տերն եմ եղել, իմ գործերը կատարել եմ: Այսօր ամբողջ պետությունը չի կարողացել վեց ամսվա մեջ 20 հատ բարձրահարկ շենք կառուցել: Հիմա ի՞նչ, ուզում են այնտեղ էնպես անեն, թե իբր կեսն ապօրինի շինություն է, 20 սմ դուրս է եկել, չգիտեմ՝ ինչ է արել: Պետք է, կդադարեցնեմ, ես այդպիսի խնդիր չունեմ: Իմ քայլը՝ որպես մարդ կատարել եմ, մնացածը իրավական տիրույթում է, թող քննեն»,-հայտարարեց Ծառուկյանը:

Հարցին՝ աջակցելո՞ւ է Գևորգյանին, նա ասաց, որ օրենքի առաջ ոչ ոք չի կարող աջակցվել:

Հարցին էլ՝ «Ոչ»-ի ճամբարը դիմել է իրենց հանձնաժողովներում անդամներ ունենալու համար, իսկ նա որոշել է չաջակցել, ինչո՞ւ, նա պատասխանեց. «Դիմել են միայն Նաիրա Զոհրաբյանին՝ առանց փաստաթղթի: Մենք, քանի որ քաղաքական որոշում ենք ունեցել, որ չենք մասնակցելու քարոզարշավին, արդեն անիմաստ էր մեր ասելուց հետո խառնվեինք, դրանով զբաղվեինք: Բայց մեր համակիրներն ազատ քվեարկության օրը, կարող են գնալ մասնակցել, իսկ հանձնաժողովներին՝ ո՛չ, չենք մասնակցելու»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը