Քաղաքական

03.03.2020 18:53


Նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերում դավաճաններ կային. Փաշինյան (տեսանյութ)

Նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերում դավաճաններ կային. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիֆլիսահայերի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ չի կարող ասել, թե իրենց կադրային քաղաքականությունն իդեալական է։

«Մենք իդեալական չենք եւ դա լավ է, որովհետեւ յուրաքանչյուր մարդու ամենամեծ ուսուցիչը իր սխալներն են: Եթե քո շրջապատում ամեն ինչ իդելական է, դու փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն չունես: Հետեւաբար պետք է լինեն սխալներ, ձախողումներ, այլ բան է, որ այդ սխալները չպետք է ճակատագրական լինեն: Սխալը առաջընթացի կարեւորագույն գրավականն է:

Այո, մեր կադրային քաղաքականությունն իդեալական չէ, բայց մենք չենք վախենում դա խոստովանելուց: Եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվում կոռուպցիայի մեղադրանքով, դա խոստովանություն է, որ ամեն ինչ իդեալական չէ: Մենք մեր ժողովրդին չենք խաբում: Ամենակարեւորը վստահությունն է։ Ժողովուրդը պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը բացառվում է, որ իրենից ինչ-որ բան թաքցնի: Մենք մեր թերություններն էլ չենք թաքցնում:

Երբ վերջերս խոսում էի իրավապահ համակարգում դավաճանների մասին, դա նույնպես խոստովանություն է: Հետո երբ մտածում տանջվում եմ այդ թեմայով, ինձ օգնության է գալիս Սուրբ գիրքը: Եվ Սուրբ գիրքը գալիս է օգնության, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի 10 առաքյալների մեջ կար դավաճան: Այնպես, որ եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի կարծելը, որ որեւէ վարչապետ դա կարող է անել»,-նշեց Փաշինյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը