Բանկային գաղտնիքի մասին օրենքի սահմանադրականության հարցը ՍԴ-ն կքննի բանավոր ընթացակարգով. Նախագահի դիմումն ընդունվել է քննության
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Գործի դատաքննությունը կսկսվի ապրիլի 28-ին՝ ժամը 11.00-ին։
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՍԴ աշխատակարգային որոշումից։
Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։ Որպես պատասխանող կողմ դատավարությանը կներգրավվի ՀՀ Ազգային ժողովը:
Արմեն Սարգսյանի դիմումի քննությունը կընթանա բանավոր ընթացակարգով։
«Հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, և դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ մասի և 72-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով»,-ասված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:
Հիշեցնենք, վիճահարույց փոփոխությունը ենթադրում է բանկային գաղտնիքի վերացում։ Ըստ այդմ , օրենքը իրավապահներին հնարավորություն է տալիս ոչ միայն այս կամ այն մեղադրյալների և կասկածյալների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալ, այլև տեղեկանալ նրանց հետ փոխկապակցված անձանց տվյալներին։
Փորձագետները արդեն իսկ քննադատել են փոփոխությունները՝ հայտարարելով, որ այն կարող է քաղաքական նպատակներով օգտագործվել, իսկ տնտեսագետները ահազանգում են, որ բանկային գաղտնիքի «ապամոնտաժումը» չի նպաստի Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը եւ կվանի պոտենցիալ ներդրողներին։