Քաղաքական

05.03.2020 21:03


Արարատի մարզպետարանում 1 տարում բաժանվել է 245 հազար դոլար պարգևավճար

Արարատի մարզպետարանում 1 տարում բաժանվել է 245 հազար դոլար պարգևավճար

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) պարզորոշ են դառնում մի քանի արտառոց իրողություններ.

2017 թ. դեկտեմբերի 28-ին հաստատված 2018 թ. բյուջեում 1 հոդվածով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում») նախատեսված է եղել 32327.6 հազար դրամ պարգևավճար, որը և վճարվել է մարզպետարանի աշխատակիցներին, 2018 թ. դեկտեմբերի 27-ին հաստատված 2019 թ. բյուջեում արդեն 2 հոդվածներով է հաստատվել պարգևատրման չափը: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսվել և վճարվել է 31872.0 հազար դրամ պարգևավճար, ավելացված հաջորդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսվել է 86536.3 հազ. դրամ և վճարվել 85188.07 հազ. դրամ:

Այսինքն՝ 2019 թ. համար Արարատի մարզպետարանում վճարվել է 117.060.070 ՀՀ դրամ կամ շուրջ 245 հազար ԱՄՆ դոլար: Ամսական պարգևավճարների թիվն այդպիսով կազմում է շուրջ 20.500 ԱՄՆ դոլար:

Ըստ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման՝ Արարատի մարզպետարանի հաստիքների առավելագույն թիվը 129 է:

Այս խորագրի վերջին նյութերը