Քաղաքական

06.03.2020 10:11


Փաշինյանը պատերազմ է հայտարարել դատավորներին. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հարձակում է օրենքի ուժի գերակայության նկատմամբ. Թոմաս դե Վաալ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել դատավորներին. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հարձակում է օրենքի ուժի գերակայության նկատմամբ. Թոմաս դե Վաալ

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, կովկասագետ Թոմաս դե Վաալը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանում դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Վերջին մեկ տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատերազմ է հայտարարել Հայաստանի ավագ դատավորներին: Նա համաժողովրդական հանրաքվե է հայտարարել ապրիլի 5-ին՝ Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ին ազատելու համար, որոնց նա մեղադրում է իր բարեփոխումների օրակարգը խափանելու մեջ»,-ընդգծում է դե Վաալը:

Մասնագետը շեշտում է, որ դա «հարձակում է քաղաքական գործիչների կողմից օրենքի ուժի գերակայության նկատմամբ»: Վերջինս հիշեցնում է, որ անցյալ ամիս Վենետիկի հանձնաժողովի նախագահն անսովոր հայտարարություն է արել՝ կոչ անելով երկու կողմերին «զսպվածություն դրսևորել և թոթափել լարվածությունն այս մտահոգիչ իրավիճակում՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը