ՀՀ նախագահն արդեն կատարել էր իր ընտրությունը՝ հօգուտ Սահմանադրության ոտնահարման. Ռուբեն Մելիքյան
NEWS.am-ը զրուցել է իրավապաշտպան, «Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան, նախագահ Արմեն Սարգսյանը հանրաքվե նշանակելու կապակցությամբ իրեն քննադատողներին այսօր խորհուրդ է տվել կարդալ Սահմանադրություն և հայտարարել է, թե ինքը պարտավոր էր նշանակել հանրաքվե։ Քննադատողներից մեկն էլ Դուք էիք, անգամ խնդրագիր էիք ներկայացրել նախագահին, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
-Նախ՝ Արմեն Սարգսյանի դիտարկումներն ուղղված են ոչ միայն ինձ, այլև այն 132 իրավաբաններին ու իրավապաշտպաններին, որոնք միացել էին ստորագրահավաքին, ես խնդրագրի նախաձեռնողներից մեկն եմ։ Իմ մասով կարող եմ ասել, որ այդ ձևակերպումները վիրավորական են ու հարիր չեն նախագահին: Երրորդ, եթե խոսք գնաց Սահմանադրություն կարդալ-չկարդալուց, ապա կուզեի ուշադրություն հրավիրել մայր օրենքի 168-րդ հոդվածի 2-րդ կետին, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանը, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը, որոշում է դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։ Հիմա ի՞նչ, Սահմանադրական դատարանը որոշե՞լ է Սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։
Իսկ եթե չի որոշել ու Սահմանադրությունը ակնհայտ խախտվել է, փաստորեն Հանրապետության նախագահը գտնում է, որ ինքը միևնույն է պարտավո՞ր էր նշանակել հանրաքվե։ Այդ որտե՞ղ է պարոն Սարգսյանը տեսել, որ պաշտոնատար անձը, այն էլ՝ պետության գլուխը, ունենա Սահմանադրության խախտմամբ իր սեղանին դրված փաստաթուղթը ստորագրելու պարտականություն։ Չի՛ կարող լինել նման բան իրավաբանության մեջ։ Ոչ մի օրենք, ոչ մի Սահմանադրություն չի կարող մեկնաբանվել այնպես, որ անձի վրա դրվի օրենք, Սահմանադրություն խախտելու պարտականություն։ Դա նոնսենս է։ Հազար ու մի գործիք կար, որ նախագահը կարող էր կիրառել՝ Ազգային Ժողովին ուղերձ հղելուց (Սահմանադրության 128-րդ հոդված) մինչև Վենետիկի հանձնաժողովին նախագիծը կարծիքի ուղարկելը, բայց Արմեն Սարգսյանն ընտրեց իր համար, թերևս, ամենաանվտանգ, բայց միևնույն ժամանակ ամենահակասահմանադրական տարբերակը։
-ՀՀ նախագահը նաև նշել է, որ ինքը ձեզ հրավիրել է հանդիպման, դուք մերժել եք, ինչո՞ւ:
-Հրավեր, իրոք, եղել է՝ հանրաքվե նշանակելուց հետո։ Ես խոսեցի մեր նախաձեռնող խմբի առանցքային դերակատարների հետ, և ոչ ոք ցանկություն չհայտնեց հանդիպել Հանրապետության նախագահի հետ։ Անձամբ ես չեմ ցանկացել հանդիպել, որովհետև չունեմ դեկորատիվ հանդիպումներին մասնակցելու ցանկություն։ Նախագահը արդեն կատարել էր իր ընտրությունը՝ հօգուտ Սահմանադրության ոտնահարման, էլ ի՞նչ հանդիպում։ Այս ողջ պատմությունից հետո անձամբ ես նախագահ Արմեն Սարգսյանին դիտարկում եմ որպես հիմնականում բացակա մի պաշտոնյա, որն ի զորու չէ կատարել իր Սահմանադրական առաքելությունը։