Քաղաքական

06.03.2020 11:36


Մարդու ճակատագիրը որոշելու համար դատավորը 35 տարեկանից ոչ պակաս պիտի լինի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Մարդու ճակատագիրը որոշելու համար դատավորը 35 տարեկանից ոչ պակաս պիտի լինի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Կողմնակից եմ երիտասարդներին, մեր արժանի փոխարինողներն են, բայց 25 տարեկանը չի կարող մարդու ճակատագիրը որոշել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից 25 իջեցնելուն:

«25 տարեկանից թող լինեն դատավորներ, բայց տնտեսական հարցերով, փաստաթղթերի հարցերով, բայց մարդու ճակատագիրը որոշելու համար 35 տարեկանից ոչ պակաս պիտի լինի»,-ասաց նա:

Ծառուկյանը կոչ արեց միջազգային փորձն ուսումնասիրել, որտեղ ևս տարիքային շեմը բարձր է:

«Մենք վերևից աստղեր չեն իջեցնում, իրականությունն է: Ուզում են բան փոխել, թող միջազգային նորմերից օգտվեն՝ Ամերիկայի, Անգլիայի պես երկրներից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխել էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը ու կազմը, ինչպես նաև իջեցվել է դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից 25: Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ՝ վերացվել է դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը