Ինչպես է կորոնավիրուսի մասին լուրն ազդել Երևանի կինոթատրոններ այցելությունների վրա
Երևանի կինոթատրոններում նոր տիպի կորոնավիրուսի պատճառով այցելությունների նվազում հիմնականում նկատվում է:
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրման մասին լուրից հետո քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել մարդաշատ վայրեր, մշակութային հաստատություններ՝ թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ:
«Արմենպրես»-ը փորձեց ճշտել նաև, թե այժմ ինչ իրավիճակ է տիրում երևանյան կինոթատրոններում:
«Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր ադմինիստրատոր Ռուզաննա Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի մասին տեղեկությունների տարածման մասին լուրը բավականին վնասել է իրենց կինոթատրոնի այցելություններին:
«Մեզ մոտ բավականին մեծ նվազում է եղել, անգամ ֆիլմերի սեանսներ են եղել, որ չեն կայացել այցելու չլինելու պատճառով: Այս շրջանում, մարդիկ վախենում են մարդաշատ վայրեր այցելելուց, սակայն հույս ունենք, որ այս խուճապային իրավիճակը շուտով կդադարի և կկարողանանք անցնել մեր բնականոն աշխատանքին»,-ասաց Մարտիրոսյանը:
Հարցին, արդյոք մարդկանց ավելի շահագրգռելու համար գնային քաղաքականությունում որևէ փոփոխություն կատարվե՞լ է, թե ոչ, «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր ադմինիստրատորը բացասական պատասխան տվեց:
«Չեմ կարծում, որ այդ քայլով կարող ենք մարդկանց շահագրգռել, որ գան ֆիլմ դիտելու, քանի որ միևնույնն է նրանք վախենում են իրենց առողջության համար: Մեր գնային քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվել, քանի որ այդ տարբերակով վաճառքի ավելացում չէր լինի»,-նշեց Մարտիրոսյանը
«Սինեմա սթար» կինոթատրոնի ադմինիստրատոր Տաթև Մելքոնյանը նշեց, որ իրենց մոտ ակնհայտ փոփոխություններ չեն նկատվել: «Մեր կինոթատրոնում մարդկանց այցելությունների թիվն անփոփոխ է, մարդիկ շարունակում են նույն հաճախականությամբ այցելել»,-ասաց Մելքոնյանը:
«Երևան Մոլ»-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը «Կինոպարկ» կինոթատրոնի այցելությունների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան նշեց, որ իրենց մոտ գրանցվել է որոշակի փոքր տոկոսով անկում: «Այդ փոքր տոկոսով նվազումը տրամաբանական ենք համարում ստեղծված իրավիճակում, քանզի մարդիկ խուսափում են մարդաշատ վայրեր այցելելուց։ Տագնապը գլոբալ քաղաքի մասշտաբով է, և նույն փաստը գրանցվել է բոլոր ժամանցային վայրերում»,-ասաց Ավագիմյանը։
Ֆիլմերի գնացուցակի վերաբերյալ նա նշեց, որ փոփոխություն չկա, քանի որ իրավիճակը կրիտիկական չէ և չի պահանջում նմանատիպ բիզնես որոշումների ընդունում։ «Սա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, ուստի ճիշտ չենք համարում շուկայական գները ապակայունացնել՝ հաճախորդի հոսք ապահովելու նկատառումներով»,-ընդգծեց Ավագիմյանը։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 31 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Հայաստանում անցկացված բոլոր թեստերը բացասական արդյունք են տվել։