39-ամյա վարորդը Hyundai-ով Արշակունյաց պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արսեն Հ-ն իր վարած Hyundai մակնիշի 13 TT 023 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արսեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվլ է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։