Տնտեսական

07.03.2020 10:37


188 մլն դրամի պարգևավճար է տրվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 190 աշխատակցի

188 մլն դրամի պարգևավճար է տրվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 190 աշխատակցի

ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել և խնդրել, տեղեկություններ տրամադրել 09.05.2018թ. մինչև 31.12.2019թ. (Ն.Փաշինյանի իշխանության օրոք), թե որքա՞ն է կազմել ՀՀ ԱԱ տեսչական մարմնի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝:

Ստացված գրավոր պատասխանում նշված է, որ, հիմնարկի կանոնադրության՝ 2018թ. հունվարի 11-ին հաստատված լինելու և նշված տարում հաշվապահական հաշվառումը ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվելու պատճառով, 2018թ. տրամադրված պարգևավճարների մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել:

Ի պատասխան հարցման՝ տեղեկացրել են, որ ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2019թ. պարգևատրման ֆոնդը կազմել է 188 մլն 223 հազար ՀՀ դրամ, որից որպես պարգևավճար հատկացվել է 188 մլն 122 հազար դրամ (շուրջ 393 հազար դոլար): Այս գումարը, ըստ գրավոր տեղեկության, բաշխվել է հիմնարկի ավելի քան 190 աշխատակիցների միջև:

Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակից միջինացված թվերով ստացել է գրեթե 1 մլն դրամ (շուրջ 2.000 ԱՄՆ դոլար) պարգևավճար, իսկ պետական կազմակերպությունը պարգևավճարի տեսքով ամսական ծախսել է շուրջ 33.000 դոլար:

Գրեթե նույնքան չափով (միջինացված հաշվարկով՝ ամսական 1 մլն դրամ կամ շուրջ 2.000 դոլար) պարգևավճար ստացել էր նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի յուրաքանչյուր աշխատակից, սակայն, ի տարբերություն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ոչ թե 2019թ., այլ անցած 20 ամսվա կտրվածքով:

Մեկ այլ՝ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի պարգևատրման ֆոնդը կազմել է նույն 20 ամիսներին (09.05.2018 – 31.12.2019 թթ.) կազմել է 230.024.700 դրամ (շուրջ 482 հազար դոլար), և այս գումարից նույն 20 ամիսների կտրվածքով յուրաքանչյուր աշխատակից ստացել է արդեն շուրջ 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (հիմնարկի աշխատակիցների առավելագույն թիվը 195 է):

Իսկ ահա ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում յուրաքանչյուր աշխատակից է նույն 20 ամիսներին (09.05.2018 – 31.12.2019 թթ.) ստացել է շուրջ 2.750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (հիմնարկի պարգևավճարների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 830.000 ԱՄՆ դոլար, աշխատակիցների առավելագույն թիվը՝ 302):

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը