Քաղաքական

07.03.2020 12:05


Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և քարոզարշավ է անցկացնելու Հայաստանի բոլոր մարզերում

Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և քարոզարշավ է անցկացնելու Հայաստանի բոլոր մարզերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաքներում անց է կացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետը հայտնեց ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ:

«Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և Հանրապետության մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Հայաստանի բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ: Բոլորիդ սպասում եմ և բոլորիդ առաջ խոնարհվում եմ: Չմոռանաք, որ ապրիլի 5-ին պետք է գնալ ընտրական տեղամասեր և այո ասել մեր առաջարկած սահմանադրական փոփոխություններին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր քաղաքներում ելույթ է ունենալու և մանրամասն ներկայացնելու է ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը:

Այս խորագրի վերջին նյութերը