Տնտեսական

07.03.2020 16:34


Ծովակ համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը (տեսանյութ)

Ծովակ համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզում Ծովակ համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը: Նրանք պահանջում էին վերանորոգել դեպ գյուղ տանող ճանապարհը:

«Գնել Սանոսյան, գյուղի բնակիչները քեզ են սպասում, եկեք էս ճանապարհների հետ կապված իրավիճակին պարզաբանում տվեք, եկեք էստեղ երթեւեկեք, տեսեք` հնարավոր ա, պարոն մարզպետ»,-ասում էր ակցիայի մասնակիցներից Մուշեղ Պետրոսյանը:

Նա նաեւ նշեց, որ բնակիչները պահանջում էին, որ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Թագուհի Թովմասյանը եւ Վարազդատ Կարապետյանը, նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գան ակցիայի վայր:

***

Գեղարքունիքի մարզում Ծովակ համայնքի բնակիչները բացել են դեպի գյուղ տանող մի քանի ժամ փակ պահած ճանապարհը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանը:

«Մոտ 30 րոպե է, ինչ գյուղացիները բացել են ճանապարհը: Ակցիայի վայր է եկել փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը, ով ասաց, որ մինչեւ մարտի կեսեր մրցույթ կհայտարավի ճանապարհը վերանորոգելու համար»,-ասաց նա` նշելով, որ ճանապարհի վերանորոգումն իրականացվելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Նա նշեց, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 14.5 կիլոմետր, որն անանցանելի է դարձել հատկապես անձրեւային եղանակից հետո:

«Բացարձակ անանցանելի է ճանապարհը, դրա համար էլ բնակիչները բողոքի էին դուրս եկել: Հիմա ակցիաները կդադարեցվեն, մինչեւ մրցույթի հայտարարվելը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը