Նիկոլ Փաշինյանը Գյումրիից Երևան էր գալիս արագաչափերի օբյեկտիվները փակելով ու «Սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա» ասելով։ Դա խորհրդանշական ակցիա էր։ Նիկոլի խոսքն ուղղված էր պողոսներին։ Վերջիններիս Նիկոլը տարիներ շարունակ կերակրել էր այն բանով, թե բա դուք աղքատ եք, որովհետև Սաշիկն է տանում և այդպես շարունակ։
Նիկոլը պողոսներին ներշնչեց, որ հերիք է Սերժին մերժեն և իրենց կյանքը կդառնա մեղր։ Սերժին մերժեցին, բայց կյանքը մեղր դարձավ միայն Նիկոլի ու իր մերձավորների համար։ Նրանք հիմա անվերահսկելի ձևով մսխում են բյուջեն և պետության հաշվին տժժում՝ պողոսներին վերապահելով մի քանի հազար դրամով ուրախանալու և իրենց սեռական օրգաններով զմայլվելու ֆունկցիան։
Նիկոլը մինչև վարչապետ դառնալը պոպուլիստաբար քծնում էր պողոսներին ու աղքատների պաշտպանի դերում հանդես գալիս։ Քծնանքի գագաթնակետը 2018–ի ապրիլ–մայիսին էր։ Հենց որ դարձավ վարչապետ, մոռացավ իր խոսքերն ու քցեց պողոսներին՝ հայտարարելով, թե բա աղքատությունը ձեր գլխում է։
Ըստ Նիկոլի՝ մեր երկրում կա 800 հազարի չափ լոդր, որոնք ուզում են չաշխատել, բայց լավ ապրել։ Նիկոլը «մոռանում» է, որ ի՛նքն է այդպիսի սպասում առաջացրել իր ընտրազանգվածի մոտ։
Ճակատագրի հեգնանք այն է, որ 800 հազարի կարգի ձայն նա ստացավ արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ իր լսարանին խոստանալով, որ կյանքը կլինի ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի։ Հիմա պողոսները եկել են նրա խոստումների հետևից, բայց ընդամենը հանդիպում են «հպարտ քաղաքացու» բուկլետին։ Նիկոլը նրանց այլ բան տալու ոչ կարողություն, ոչ էլ ցանկություն ունի։
Նիկոլի կուսակցությունը քաղաքացիական պայմանագիր առաջարկեց պողոսներին՝ նրանց համոզելով, որ Նիկոլն իրենցից մեկն է և որ ամեն ինչում Սաշիկն է մեղավոր։ Հիմա Սաշիկի բոբոյով վախեցնելու փուլն անցել է, և Նիկոլը պողոսներին բացառապես «լայվեր», թմբուկի զարկեր և բուկլետներ է տալիս։
Նիկոլը սեփական հաճույքների համար հսկայական ծախսեր է անում և իր թիմի համար միլիոնավոր պարգևավճարներ բաժանում, իսկ իրեն դիմած հպարտ քաղաքացու վրա մուննաթ գալիս, թե բա ո՞նց կարող է առողջ տղամարդը առողջ տղամարդուն խնդրի, որ նա գա իր համար տուն կառուցի։ Նիկոլն իր պոպուլիստական ելույթներից ազդված, իրեն հավատացած ու կուտը կերած քաղաքացուն զիմզիմովաբար ասում է, որ ինքը ոչինչ պարտք չէ նրան։ Նիկոլը քվեն ստացավ ու մոռացավ բարաթի մասին։
Նիկոլը ճիշտ է ասում, որ ինքն իր աղքատությունը հաղթահարելու համար նախկինում աշխատել է։ Նույնը նա կոչ է անում անել աղքատներին։ Բայց Նիկոլը չի ասում, թե ինչպես է ինքը հաղթահարել սեփական աղքատությունը։ Չի ասում, որ իր կողմից փնովվող օլիգարխների ու ժողովրդի լավատեսությունը ծծող իշխանավորների փողերով է թերթ բացել, մուտիլովկաներով զբաղվել, հաճախորդություն արել, ծախել ու ծախվել, վերջում էլ դարձել վարչապետ։
Եթե հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները նիկոլավարի հաղթահարեն իրենց աղքատությունը, ապա այս երկիրը կդառնա մուտիլովկաների, պոպուլիզմի և դեմագոգիայի կենտրոն՝ բաց երկնքի տակ։
Ինչպես «Զիմզիմովը» քցեց «Պողոսին» (տեսանյութ)

Հայկ Ուսունց