Քաղաքական

10.03.2020 09:48


Արթուր Դանիելյանի հոր դեմ քրեական գործ են հարուցել․ «Հրապարակ»

Արթուր Դանիելյանի հոր դեմ քրեական գործ են հարուցել․ «Հրապարակ»

«Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ վերջերս քրեական գործ է հարուցվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր դեմ: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն առնչվում է մոտ 10 տարի առաջ տրված փոխառությանը և դրան հետևած սնանկության գործընթացին:

Մեզ ասացին, որ «Ադեկվադի» գործունեության ֆինանսավորմանը մասնակցում է նաև Դանիելյանների ընտանիքը՝ արտերկրյա բիզնեսների հաշվին: Եվ այս գործով իրավապահներն արգելել են Արթուր Դանիելյանի հորը լքել Հայաստանը, ինչն էլ, իրենց հաշվարկով, ֆինանսական խնդիրներ է առաջացնելու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը