Օտարերկրացիներն ավելի շատ անշարժ գույք են վաճառել, քան գնել. ո՞րն է «փուչիկի» գաղտնիքը․ «Փաստ»
«Անշարժ գույքի շուկան տնտեսական չափազանց կարևոր դերակատար է։ Տնտեսական ընդհանուր վիճակի վրա մեծ ազդեցություն ունի նաև անշարժ գույքի շուկայի կայունությունը։ Կարծիք կա, թե անշարժ գույքի շուկան ինդիկատոր է՝ երկրի տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար: Եվ պատահական չէ, որ 2008 թվականին սկսված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկիզբ առավ հենց ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակից։
Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով «տնտեսական հեղափոխության» մասին, գիտակցում էր, որ այն պետք է տարածվի նաև անշարժ գույքի շուկայի վրա։ Դրանով էր պայմանավորված, որ վերջինս պարբերաբար դիմում էր (է) սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստան տեղափոխվելու և բնակարան ձեռք բերելու կապակցությամբ։ Օրինակ՝ բոլորն են հիշում, թե ինչպես էր Փաշինյանը համոզում երգիչ Սերժ Թանկյանին Հայաստանում բնակարան գնել։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանը հույս ուներ, որ իր իշխանության գալուց հետո «դրսի» հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայի նկատմամբ կմեծանա։ Վերջինս Nouvelle d'Armnie պարբերականին տված ընդարձակ հարցազրույցում հայտարարում էր.
«Գալիս եք, անշարժ գույք եք գնում, եթե ուզում եք, և սկսում եք ապրել։ Այն, ինչ անում են մեր հայրենակիցներից շատերը։ Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա մենք տեսնում ենք անշարժ գույքի գործարքների ծավալների 11,1 % աճ: Անշարժ գույքի գները կայուն աճում են, քանի որ բնակարանների պահանջարկը մեծ է»:
Եվ այս առումով 2019 թվականը պետք է լիներ բեկումնային տարի, քանի որ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը իշխանություն ստացավ ոչ միայն գործադիրում, այլև Ազգային ժողովում, և անհրաժեշտ պայմանները կային ՀՀ անշարժ գույքի շուկայի նկատմամբ դրսի հետաքրքրության ավելացման համար։
Սակայն վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագրի մեջ արձանագրված է, որ 2019 թ. օտարերկրյա քաղաքացիները գնել են 674 անշարժ գույք: Իսկ նույն ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 1266 անշարժ գույք: Ստացվում է, որ օտարերկրացիները ավելի շատ գույք են վաճառել, քան ձեռք են բերել։ Այսինքն՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։
Եվ հետաքրքրական է, որ այսպիսի իրավիճակում Հայաստանում անշարժ գույքի գները շարունակում են բարձր մնալ, ինչը նշանակում է, որ շուկայում պետք է անշարժ գույքի նկատմամբ մեծ պահանջարկ լինի, իսկ պահանջարկի ավելացումը, բացի վարկավորման հասանելիության ընդլայնումից, պետք է տեղի ունենա բնակչության եկամուտների և վճարունակության մակարդակի ավելացման պայմաններում, որպեսզի քաղաքացիներն ի վիճակի լինեն համապատասխան վճարումներ կատարել։
Սակայն բնակչության եկամուտներն ավելացել են միայն չնչին չափերով, և մի քանի հազարական դրամներով աշխատավարձերի և թոշակների բարձրացումը չի կարող էական ազդեցություն ունենալ բնակչության վճարունակության ավելացման վրա։ Եվ պատահական չէ, որ տարբեր մասնագետներ այն կարծիքին են, որ անշարժ գույքի գների բարձրացումն արհեստական է, և այն նման է փուչիկի, որը կարող է ամեն պահի պայթել։ Մյուս կողմից՝ այսպիսի իրավիճակը կարող է պայմանավորված լինել նաև Հայաստանում անշարժ գույքի հարկերի բարձրացմամբ։ Դեռևս անցած տարվանից կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը խոսում էր այն մասին, թե անշարժ գույքի հարկը կբարձրանա առնվազն 2,5-3 անգամ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: