Տնտեսական

10.03.2020 10:32


Քանի որ արհեստավարժության պակաս կա, իշխանությունը կենտրոնացած չէ տնտեսական զարգացումների վրա. Վարդան Բոստանջյան

Քանի որ արհեստավարժության պակաս կա, իշխանությունը կենտրոնացած չէ տնտեսական զարգացումների վրա. Վարդան Բոստանջյան

Միջազգային շուկայում վառելանյութի գների տատանումներից Հայաստանի տնտեսությունը տուժում, քանի որ փոքր երկիր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով, նավթի, բենզինի գնի նվազմանը և պղինձի գների անկմանը:

«Հայաստանն այդպիսի շուկաների վրա` թե ձեռք բերելու առումով, թե ընդհանրապես գործարքներ իրականացնելու տեսանկյունից, գրեթե որևէ ազդեցություն չի կարող ունենալ և խոշոր մատակարարներն էլ Հայաստանի Հանրապետության նման փոքր երկրներին՝ որպես էական մեծ սպառողի, շուկայական հարաբերությունների մեջ չեն տեսնում»,-ասաց Վարդան Բոստանջյանը և նշեց, որ այդ առումով Հայաստանը որոշակի լոկալիզացված է:

Անդրադառնալով կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի շրջանակներում Իրանի հետ սահմանի ժամանակավոր փակվելուն՝ տնտեսագետն ասաց, որ ստեղծվել է մեր կամքից անկախ իրավիճակ, երբ սահմանափակումների պատճառով որոշակի գործարքներ չեն կայանում, և դեռ գնահատված չէ դադարած գործարքների թիվը:

«Սահմանները փակելուց բոլոր երկրները տնտեսապես վտանգվում են, այդ թվում՝ Հայաստանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը:

Նախկին պատգամավորն ասաց, որ Հայաստանի իշխանության համար տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ պլան, բայց դրա պատճառը միայն հանրաքվեի անցկացումը չէ:

«Թող պատկերացում չձևավորվի, թե հենց այս հանրաքվեի պատճառով է տնտեսական խնդիրները մղվել երկրորդ պլան: Եթե կորոնավիրուսն էլ չլիներ, միջազգային շուկայում վառելանյութի տատանումն էլ չլիներ, մեր իշխանությունները դեռևս սևեռված չեն տնտեսական զարգացումների ուղղությամբ: Բոլոր դեպքերում իրենց մնում է աշխատել այդ փուչ «Այո»-ի վրա, որը հակասահմանադրական, հակաիրավական գործընթաց է»,-ասաց նա:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ իշխանությունը չի զբաղվում տնտեսական խնդիրներով, քանի որ արհեստավարժության պակաս կա, ոլորտի հետ առնչություն չունենալը կամ մակերեսային առնչություն ունենալը, որը խնդիրներ լուծելու համար շատ քիչ է:

Այս խորագրի վերջին նյութերը