Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից որոշ ժամանակ անց ակտիվ մասնակցում է հանրաքվեի քարոզարշավին. «Հրապարակ»
«Հեղափոխականներն իրենց ցինիզմով գերազանցում են նախկին կոռումպացված ռեժիմին: Թվում էր, թե Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից և իր հրաժարականից հետո որոշ ժամանակ ընդհատակում կմնա, որպեսզի մոռացության մատնվի այդ բարբարոսությունը, սակայն նա ակտիվորեն մասնակցում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին:
Երեկ մենք փորձեցինք Սարգսյանից տեղեկանալ՝ օգնո՞ւմ, թե՞ վնասում է քարոզարշավին, և կատարվածից հետո մարդիկ ինչպե՞ս են ընդունում իրեն, հատկապես, որ փոխգնդապետն էլ դեռևս դուրս չի եկել կոմայից, իսկ նրան կոմատոզ վիճակի հասցնող գլխավոր մեղադրյալն էլ օրերս դատարանի որոշմամբ գրավով ազատ է արձակվել։
Նախկին մարզպետը մեր հարցին պատասխանելու փոխարեն հոխորտաց, թե մեզ հետ կխոսի միայն դատարանում․ նա հայց է ներկայացրել «Հրապարակի» դեմ՝ հենց փոխգնդապետի մասին մեր հրապարակումների առիթով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: