Գուրգեն Սարգսյան. «Իրականում ներդրումների հայտարարված ծավալները կատարվել են միայն 30%-ով...»
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո խոսնակ Վահե Դավթյանի խոսքերով 2008թ. հունիս ամսից կատարվել է 2,5 մլրդ. ռուբլու ներդրում, որից իրականացվել է 1 միլիարդը, մնացած գումարը միացել է 2009թ. ներդրումային ծրագրին. «Ընդհանուր առմամբ 2008թ. կատարվել են ներդրումներ 61%-ով, հետևաբար, տրանսպորտի և կապի նախարարության այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում։ 2009թ.-ին պլանավորվում է վերակառուցել 125կմ. Ճանապարհ։ Ավելին, այդ աշխատանքներն արդեն սկսվել են»։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո խոսնակ Վահե Դավթյանի այս հայտարարությանն ի պատասխան, Տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից «7 օր»-ին տեղեկացրեցին, որ իրենց հաշվարկները ճշգրիտ են և կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից նախարարությանը տրամադրած հաշվետվության հիման վրա. «Համեմատել ենք կոնցեսիոն պայմանագրում ամրագրված ներդրումային ծրագրի գումարը և իրենց կատարած աշխատանքները, ինչից պարզ երևացել է , որ ներդրումներիհայտարարվածծավալներըկազմել են 30%։ Մնացած էստաֆետը, որ իրենք կատարել են, ներդրումային ծրագրում ֆիքսված չէ»։
Գուրգեն Սարգսյան. «Իրականում ներդրումների հայտարարված ծավալները կատարվել են միայն 30%-ով...»
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո խոսնակ Վահե Դավթյանի խոսքերով 2008թ. հունիս ամսից կատարվել է 2,5 մլրդ. ռուբլու ներդրում, որից իրականացվել է 1 միլիարդը, մնացած գումարը միացել է 2009թ. ներդրումային ծրագրին. «Ընդհանուր առմամբ 2008թ. կատարվել են ներդրումներ 61%-ով, հետևաբար, տրանսպորտի և կապի նախարարության այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում։ 2009թ.-ին պլանավորվում է վերակառուցել 125կմ. Ճանապարհ։ Ավելին, այդ աշխատանքներն արդեն սկսվել են»։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո խոսնակ Վահե Դավթյանի այս հայտարարությանն ի պատասխան, Տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից «7 օր»-ին տեղեկացրեցին, որ իրենց հաշվարկները ճշգրիտ են և կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից նախարարությանը տրամադրած հաշվետվության հիման վրա. «Համեմատել ենք կոնցեսիոն պայմանագրում ամրագրված ներդրումային ծրագրի գումարը և իրենց կատարած աշխատանքները, ինչից պարզ երևացել է , որ ներդրումների հայտարարված ծավալները կազմել են 30%։ Մնացած էստաֆետը, որ իրենք կատարել են, ներդրումային ծրագրում ֆիքսված չէ»։