Քաղաքական

10.03.2020 17:58


Միջադեպ՝ Կապանում․ ուզում էի հարց տալ վարչապետին, բայց նա ինձ չլսեց, բարձրախոսն ինձանից գողացան (տեսանյութ)

Միջադեպ՝ Կապանում․ ուզում էի հարց տալ վարչապետին, բայց նա ինձ չլսեց, բարձրախոսն ինձանից գողացան (տեսանյութ)

Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապան է այցելել։ Քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։

Tert.am-ը զրուցել է միջադեպի մասնակից Անդրանիկ Գևորգյանի հետ, ով նշեց, որ հանրաքվեի գաղափարը հասկանալու համար փորձել է հարցեր տալ վարչապետին, բայց նրան դա թույլ չեն տվել։

«Ես շատ կուզեի «Այո» ասել, բայց իմանամ՝ ինչի՞ համար եմ «Այո» ասում։ Այդ հարցադրումներն անելու համար իմ բարձրախոսն ինձանից գողացել են, այսինքն՝ ինձ զրկել են ազատ խոսքի իրավունքից։ Ես ուզում էի հարց տալ, նա (Նիկոլ Փաշինյանը– Tert.am) ինձ չլսեց»,-ասաց նա։

«Պրոբլեմներ ունեի ներկայացնելու, իսկ այն ավազակը, որը բազմիցս ադրբեջանցիների հետ մարմնավաճառությամբ է զբաղվել, այսօր առևտրական է, եկել է և իմ բարձրախոսը առել, փախել, որի վերաբերյալ Ոստիկանությանը հաղորդում եմ տալու․ նա պիտի նստի»,-շեշտեց նա։

Քաղաքացին նշեց, որ դեռ չի կողմնորոշվել, թե հանրաքվեին ինչպես է քվեարկելու, եկել էր լսելու և հարցերով հասկանալու, թե ինչին պետք է «Այո» ասի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը