«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքից ազատ արձակվեց (տեսանյութ, լրացված)
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողներին ասաց՝ դատավոր Ազարյանն իր որոշումը կարճ մեկնաբանել է, որ պատճառը հիմնավոր կասկածի բացակայությունն է։
«Ըստ էության, հաստատվում է այն, ինչ ասում էինք վաղուց՝ այսքան ժամանակ պարոն Թավադյանն ապօրինի է գտնվել կալանքի տակ, ինչի իրավական հետևանքներն ակնկալում ենք տեսնել առանձին պաշտոնատար անձանց քրեական հետապնդումների տեսքով։ Հիմա կգնանք Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, ժամերի ընթացքում կամ ավելի շուտ պարոն Թավադյանը կլինի ազատության մեջ»,-նշել է Խուդոյանը։
***
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը րոպեներ առաջ դուրս եկավ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից։ Ինչպես հաղորդում է տեղում աշխատող «Փաստինֆո»-ի թղթակիցը, Արմեն Թավադյանի աջակիցները նրան ծափերով դիմավորեցին։
«Գործի վերաբերյալ լավ կլինի, որ փաստաբանները պատասխանեն, կարող եմ ասել, որ լավ եմ, ինձ նորմալ եմ զգում, բանտում հանդիպել եմ շատ լավ մարդկանց, որոնք իրենց ծառայությունը կատարել են շատ պարկեշտ, ուշադիր են եղել։ Հիմա երեւի գնամ մի քիչ հանգստանամ, հասկանամ՝ ինչ է, ոնց է, ինֆորմացիայի կորուստ ունեմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Թավադյանը։ Նա ասաց, որ գործը շինծու է եւ 79 օր էր հարկավոր, պարզելու համար, որ ինքն առաջադրված մեղադրանքի հետ ընդհանրապես կապ չունի։
Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի մոտ Արմեն Թավադյանին դիմավորողների մեջ էին նաեւ ՀՀ 2-րդ նախագահի որդի Լեւոն Քոչարյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, 5-րդ ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը։