Քաղաքական

12.03.2020 10:23


«Տարածաշրջանում լարվածութան ֆոնին մենք ունենք խնդիրներ անգամ մեր ռազմավարական դաշնակցի հետ». Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Տարածաշրջանում լարվածութան ֆոնին մենք ունենք խնդիրներ անգամ մեր ռազմավարական դաշնակցի հետ». Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«5-րդ» ալիքի հետ զրույցում «Պոլիտէկոնիմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը կարծիք հայտնեց, որ իրավիճակը մեր տարածաշրջանում այս պահին լարված է եւ մտահոգում է այն հանգամանքը, որ դրա ֆոնին մենք ունենք խնդիրներ անգամ մեր ռազմավարական դաշնակցի հետ։

«Օրվա իշխանությունները պետք է հասկանան, որ մենք վակուումի մեջ չենք ապրում, եւ քանի իրենք այստեղ զբաղված են միայն Սահմանադրական դատարանի «հարցը լուծելով», մեր շուրջը շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենում։ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վերջին սրացումը հուշում է, որ Անկարան կարող է «պատասխան տալ» Մոսկվային՝ հենց Ղարաբաղում։ Բնականաբար, թուրքերն ուղղակի չեն միջամտի, այլ լայնածավալ օգնություն կտրամադրեն իրենց ադրբեջանցի եղբայրներին»,-նշեց Մաթեւոսյանը։

Քաղաքագետն ընդգծեց, որ լուրեր կան առ այն, որ Բաքու Էրդողանի վերջին այցի ընթացքում երկու կողմերի միջև կնքվել է ռազմատեխնիկական համաձայնագիր, որով Անկարան պատրաստվում է մատակարարել Ադրբեջանին ժամանակակից թուրքական անօդաչու սարքեր, որոնք, ի դեպ, հաջողությամբ օգտագործվել են Սիրիայում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը