Քաղաքական

12.03.2020 12:48


Արցախը կարող է դառնալ թույլ օղակ ռուս–թուրքական հարաբերություններում. ՀՀ իշխանությունները պետք է լրջանան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Արցախը կարող է դառնալ թույլ օղակ ռուս–թուրքական հարաբերություններում. ՀՀ իշխանությունները պետք է լրջանան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մոսկվայում Պուտինի և Էրդողանի հանդիպումը շատ կարևոր էր հատկապես այն առումով, որ ռուս-թուրքական հարաբերություններ չեն կարող ազդեցություն չթողնել Հայաստանի և Արցախի խնդրի վրա, «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

Բանախոսը միաժամանակ շեշտեց՝ մենք պետք է ունենանք այնպիսի պատրաստվածություն, որ ավելի քիչ կախվածություն ունենանք արտաքին գործոններից։

Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ չի կարելի բացառել, որ Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի ձեռքով ռևանշի հասնել Սիրիայում, սակայն ի տարբերություն Սիրայի, որտեղ ռուսների ներգրավածություն կա՝ Արցախում նման բան չկա։

«Հետևաբար Արցախը կարող է ընտրվել թույլ օղակ, դրա համար էլ մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու հնարավոր զարգացումներին։ Երկրում տիրող իրավիճակն ավելի մեծ մարտահրավեր է, քան հնարավոր ռազմական գործողություններն Արցախում»,-նշեց Թևանյանը։

***

Այս իշխանությունն իր հանրաքվեով կորոնավիրուսի տարածման ամենամեծ աղբյուրն է դարձել։ Ամբողջ աշխարհում հավաքներն արգելվում են, իսկ ՀՀ իշխանությունը հանուն քարոզի ժողովրդին հավաքում է և դառնում կորոնավիրուսի տարածող, «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

«Տնտեսական և մյուս բոլոր մարտահրավերները թողած՝ ՀՀ իշխանությունները զբաղված են նեղ քաղաքական խնդրով, որը վերաբերում է 7 հոգու աշխատանքից ազատելուն և ուրիշ 7 հոգու աշխատանքի ընդունելուն»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը