Անկախության պատմության ընթացքում երբևէ այսքան մեծ վտանգների առաջ կանգնած չենք եղել. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)
Ռուս-թուրքական հարաբերությունները բացառիկ են միջազգային հարաբերությունների համատեքստում: Նման կարծիք այսօր ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտնեց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը:
«Խորքային հակասություններ մի շարք հարցերի շուրջ եւ համագործակցություն, որտեղ ընդհանուր շահեր կան»,-պարզաբանեց նա: Վերջին հանդիպումը Մոսկվայում, դրա կազմակերպումը եւ սիմվոլիկան, պաշտոնական ռուսական ԶԼՄ-ների հետագա պահվածքը ցույց տվեցին, թե ով է թելադրել եւ ով է հնազանդվել, ասաց Շահնազարյանը` հավելելով, որ Թուրքիայի ղեկավարի ակնկալիքները Արեւմուտքից չեն արդարացվել:
«Ի՞նչ, իմ կարծիքով, կփորձի անել Թուրքիայի նախագահը: Հասնել ռազմական առավելությունների: Այն, ինչ տեղի է ունենում Հունաստանի հետ, ոչ միայն փախստականների մասով, սադրանքներ էին: Սա այն ուղղություններից է, որտեղ նա կփորձի առավելության հասնել: Չի բացառվում, որ այս ուղղությամբ սադրանքները նույնպես կշարունակվեն, չնայած ամբողջ Եվրոպան սատարում է Հունաստանին: Մյուս կողմից, Թուրքիայի ծրագրերը շատ ընդարձակ են Սիրիայի առումով, եւ Անկարան կփորձի դրանք իրականացնել` ելնելով իրավիճակից»,-ասաց Շահնազարյանը: Ամբողջ աշխարհում Թուրքիան անվստահելի գործընկերոջ իմիջ է ձեռք է բերել. Ռուսաստանը չի վստահում, Արեւմուտքը նույնպես: Ադրբեջանը, Պակիստանը, Քաթարը` ընդամենը սրանք են Թուրքիայի դաշնակիցները:
Ըստ Շահնազարյանի` Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անկանխատեսելի կմնա: «Թուրքիային ռազմական հաջողության ցուցադրում է անհրաժեշտ: Հունաստանի հետ դա չի ստացվի: Թուրքիան կփորձի ամրապնդել հարաբերությունները Ուկրաինայի եւ Վրաստանի հետ` փորձելով պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասաց Շահնազարյանը:
«Մեկ այլ ուղղություն է Արցախը: Ես ավելի քան հավանական եմ համարում այն, որ Թուրքիան կփորձի սադրել Ադրբեջանին: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես իրենց կպահեն Ադրբեջանի իշխանությունները»,-հավելեց նա: Խոսելով «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» լեգիտիմացման մասին` Շահնազարյանը նշեց, որ դրա ղեկավարը Ղարաբաղից մեծամասնական համակարգով պատգամավոր է դարձել:
«Եթե համանախագահները, համանախագահող երկրների դեսպանները, գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպում են նրա հետ այդպիսի կարգավիճակում եւ շնորհավորում են, ստացվում է, որ այդ կարգավիճակի հետ և շնորհավորում են նրան, ստացվում է, որ նրանք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս են ճանաչու՞մ: Բոլոր բխող հանգամանքներով: Սա իրականություն է, որքան էլ որ մենք չցանկանանք դա չնկատել: Այսինքն, այս երկրներն արտահայտել են իրենց դիրքորոշումը, հակափաստարկներ չկան: Այն, ինչ կատարվում է վերջին ամիսներին Ադրբեջանում, խոսում է Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմի նախապատրաստման մասին: Հայաստանի իշխանությունները պատերազմում են սեփական ժողովրդի հետ»,-շեշտեց Շահնազարյանը:
Խոսելով Արցախում կայանալիք ընտրությունների մասին` նա նշեց դրանց կարեւորությունը եւ նշեց հեղափոխությունն այնտեղ արտահանելու փորձերը: «Եթե Արցախում գործող նախագահը հնազանդ լինի Հայաստանի իշխանություններին, ապա հեղափոխության արտահանումը կսկսվի, եթե ընտրվի այդպիսի մարդ»,-ասաց Շահնազարյանը` շեշտելով իշխանությունների հանցավոր թեթեւամտությունը եւ այն կառույցների փլուզումը, որոնք կոչված են ապահովել պետության բնականոն կյանքը, որոնք հիմա զբաղված են սոցիալական ցանցերով, որոնք նախատեսված են պետության բնականոն կյանքը ապահովելու համար: Անկախության ընթացքում երկրի առջեւ այսպիսի մարտահրավերներ եւ անորակ իշխանություններին դեռ չեն եղել:

Աղբյուրը՝ News.am