Քաղաքական

13.03.2020 12:10


Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ. Զոհրաբ Մնացականյան

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին:

«Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ:

Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,-գրել է Մնացականյանը:

Այս խորագրի վերջին նյութերը