Եվ այդ մեկ առաջնորդը դո՛ւ չես, և այդ մեկ «Պողոսը» դո՛ւ ես (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին երկու բան է անում՝
1. կոկորդն ու հետույքը պատռելով կռիվ է տալիս իր ստեղծած հակառակորդի դեմ՝ ձեռքերը օդում թափահարելով,
2. քծնում է պողոսներին՝ նրանց վրա ծախելով «այո»–ի քարոզչության առաջնորդ լինելու չեղած կարգավիճակը։
Նիկոլը հանրահավաքների ժամանակ այնքան է ընկնում էքստազի մեջ, որ սկսում է փչացած պլաստինկայի պես հայտարարել, թե բա ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, այդ մեկ մարդը դո՛ւ ես,այդ մեկ մարդը դո՛ւ ես...
Ընդ որում, նա այնքան է կրկնում «այդ մեկ մարդը դո՛ւ ես»–ը, որ անգամ իր հետ շրջիկ թատրոնի մասնակիցների մոտ է հակառեակցիա առաջանում։ Այդ թվում՝ իր կնոջ մոտ։
Ակնհայտ է, որ Նիկոլի մոտ ստեղծագործական մտքի պակաս կա։ Ժանրի կրիզիս է, և նա ստիպված դիմում է ժամկետանց կարգախոսների, ձևակերպումների օգնությանը՝ փորձելով տուֆտա և հին ապրանքը, լավի ու նորի տեղ «տուլիտ» անել մարդկանց վրա։
Իսկ բեմից ներքև էմոցիա չկա։ «Պողոսի» մոտ այլևս չկա նախկին էնտուզիազմը։ Հատկապես այն դեպքում, երբ նրան վարչական ռեսուրսով քշել են հրապարակ՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը բարձրացնելով։
Ինչ մնում է «այդ մեկ մարդը դո՛ւ ես»–ին, ապա դա այն մեծագույն խաբեություններից մեկն է, որն արվում է Նիկոլի կողմից։ Մարդը, նստած իր զրահապատ «Մերսեդեսի» մեջ, «լայվ» է մտնում և իրեն լայքած կամ իր «լայվի» տակ մեկնաբանություն թողած օգտատիրոջ անունն է տալիս՝ նշելով, որ հանրաքվեի «այո»–ի առաջնորդը հենց այդ օգտատերն է՝ պայմանական Պողոսը։
Հանրաքվեի ամբողջ խաբեությունը հենց դրա մեջ է։ Նիկոլը «Մերսեդեսի» մեջ նստած ասում է՝ առաջնորդը դու ես։ Բա որ «Պողոսն» է առաջնորդը, ապա «Մերսեդեսդ» էլ զիջիր «Պողոսին»։ Թե՞ նախորդների գրած օրենքը քեզ թույլ չի տալիս։
Նիկոլի պատկերացրած մոդելը հետևյալն է. «Մերսեդեսները, իմ ու իմ նեղ շրջապատի թանկարժեք գործուղումները, միլիոնավոր պարգևավճաները, անձնական կայֆերը՝ ինձ, «առաջնորդությունը»՝ քեզ, Պողո՛ս»։ Եվ հանուն ավելի անվերահսկելի ու ավելի այլասերված իշխանություն ունենալու՝ Նիկոլը հանրաքվե է նախաձեռնել և պողոսներին դարձրել իր արկածախնդրության «առաջնորդ»։
Եվ այդ մեկ առաջնորդը դո՛ւ չես, և այդ մեկ «Պողոսը» դո՛ւ ես (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին երկու բան է անում՝
1. կոկորդն ու հետույքը պատռելով կռիվ է տալիս իր ստեղծած հակառակորդի դեմ՝ ձեռքերը օդում թափահարելով,
2. քծնում է պողոսներին՝ նրանց վրա ծախելով «այո»–ի քարոզչության առաջնորդ լինելու չեղած կարգավիճակը։
Նիկոլը հանրահավաքների ժամանակ այնքան է ընկնում էքստազի մեջ, որ սկսում է փչացած պլաստինկայի պես հայտարարել, թե բա ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, այդ մեկ մարդը դո՛ւ ես, այդ մեկ մարդը դո՛ւ ես...

Հայկ Ուսունց