Երկրի ղեկավարը պարզունակ պատկերացումներ ունի այս մակարդակի վտանգների մասին․ Երվանդ Բոզոյան
Նիկոլ Փաշինյանն պատասխանատվությունը թողնում է միայն քաղաքացիների վրա:Կարծես՝ պատասխանատվություն պետք է միայն քաղաքացիները կրեն, իսկ պետությունն ունենա կրավորական դիրք: Սա կա՛մ անգրագիտության արդյունք է, կա՛մ պետությունը պարզապես պատրաստ չէ այս խնդիրներին, դրա համար էլ նման որոշումներ է կայացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ինքնամեկուսացման մասին որոշմանը և հայտարարություններին առ այն, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ, գրիպի նման հիվանդություն է, և քաղաքացիները պետք է ինքնապաշտպանվեն:
«Ցավալի է, որ երկրի ղեկավարը նման պարզունակ պատկերացումներ ունի այս մակարդակի վտանգների մասին: Կարելի է ասել, որ դրա հետևանքն է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարն այսպիսի խայտառակ մակարդակի վրա է: Փաշինյանի մեկուսացումն իր վերջին շրջանի եզակի ճիշտ որոշումն էր. եթե կա վտանգ, ապա ինքնամեկուսացումը պարտադիր պայման է»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաև, թե արդեն երկար ժամանակ է՝ դժվար է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, քանի որ հակասական են:
«Աշխարհում կատարվողն ու Հայաստանում կատարվողը, կարծես, տարբեր հարթություններում լինեն: Հայաստանը դուրս է ընկել համաշխարհային զարգացման մայրուղուց, և ստեղծված է մի միկրոաշխարհ, որտեղ Հայաստանի հասարակության մի ոչ զարգացած հատված, Փաշինյանի իշխանության հետ մեկտեղ, փորձում է ստեղծել իր վիրտուալ իրականությունը: Ամբողջ աշխարհում բոլորը հասկանում են, որ սա լուրջ վտանգ է, տարբեր երկրներում արտակարգ ռեժիմներ են մտցվում, մինչդեռ Հայաստանի այս վիճակն ինձ հիշեցնում է պարզունակ, հնամաշ, գավառական մակարդակ, իսկ Հայաստանում երկրի ղեկավարը հայտարարում է, թե կորոնավիրուսը գրիպի նման բան է: Ցավալի է, որ ժողովուրդն այսքան հանդուրժող է և թույլ է տալիս, որ իր հանդեպ այսպիսի մանիպուլյացիաներ աշխատեցնեն»,-նշեց նա:
Անդրադառնալով իրավիճակի տնտեսական հետևանքներին՝ Բոզոյանը տեսակետ հայտնեց, թե դրանք շատ լուրջ կարող են լինել:
«Մենք կանգնած ենք համաշխարհային ճգնաժամի առաջ, ինչն իր բնույթով կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան 2008թ.-ի ճգնաժամը: Կորոնավիրուսը կամաց-կամաց սկսում է կազմաքանդել համաշխարհային տնտեսության տարբեր ճյուղեր: Արդեն իսկ շատ մեծ հարված է ստացել տուրիզմը, և դժվար է ասել, թե մոտակա ամիսների ընթացքում իրավիճակն ինչպիսի զարգացում կունենա: Հայաստանի վրա այս ամենը կարող է և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցութուն ունենալ, բայց երկրորդն ավելի մեծ կլինի, քանի որ Հայաստանը չունի լուրջ տնտեսություն»,-ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք: Մեկուսացված են 100-ից ավելի քաղաքացիներ:
Երկրի ղեկավարը պարզունակ պատկերացումներ ունի այս մակարդակի վտանգների մասին․ Երվանդ Բոզոյան
Նիկոլ Փաշինյանն պատասխանատվությունը թողնում է միայն քաղաքացիների վրա: Կարծես՝ պատասխանատվություն պետք է միայն քաղաքացիները կրեն, իսկ պետությունն ունենա կրավորական դիրք: Սա կա՛մ անգրագիտության արդյունք է, կա՛մ պետությունը պարզապես պատրաստ չէ այս խնդիրներին, դրա համար էլ նման որոշումներ է կայացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ինքնամեկուսացման մասին որոշմանը և հայտարարություններին առ այն, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ, գրիպի նման հիվանդություն է, և քաղաքացիները պետք է ինքնապաշտպանվեն: